Ադրբեջանի ԱԳՆ-ն «զգուշացրել» է Ֆրանսիային ու մեղադրանքներ հնչեցրել |МедиаМесс

Աշխարհ 27 մայիսի 2024, 16:01
Main Image

«Ֆրանսիան պետք է իմանա, որ Ադրբեջանի դեմ իր արշավը, նրա անպարկեշտ հայտարարությունները անպատասխան չեն մնալու»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ֆրանսիական կողմն Ադրբեջանը «բռնապետություն» անվանել։

«Ֆրանսիական կողմը ոչ միայն չկարողացավ ներողություն խնդրել նման անպատասխանատու և անընդունելի հայտարարությունների համար, այլ ավելի ընդլայնեց Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը Le Point-ում և այլ նմանատիպ ֆրանսիական լրատվամիջոցներում։ Ժողովրդավար Ադրբեջանի դեմ այս երկրի արշավը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողումը թաքցնելու փորձ է»,- մեղադրական տոնով հայտարարել է Հաջիզադեն։

Նա հավելել է, թե Ֆրանսիան ձգտում է աշխարհին «ժողովրդավարության դաս» տալ միջազգային հանցագործությունների, նեոգաղութային քաղաքականության, ռասիզմի, խտրականության, իսլամաֆոբիայի տեսքով։