Արտակարգ իրավիճակ Վրաստանում. մի շարք շրջաններ անցել են ջրի տակ |МедиаМесс

Աշխարհ 26 մայիսի 2024, 18:02
Main Image

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանում մոբիլիզացվել են փրկարարներ ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ։ Անձրևների հետևանքով հեղեղվել են տներ և ճանապարհներ, վնասվել են կամուրջներ ու էլեկտրահաղորդման գծեր: Մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։

Քվեմո Քարթլիում մի քանի գյուղ կտրված է արտաքին աշխարհից: Իրավիճակը ճգնաժամային է հատկապես Մառնեուլիում, Թեթրիսկարոյում, Բոլնիսիում և Դմանիսում։ Աղետի գոտուց իրականացվում է մարդկան տարհանում: 

Վրաստան-Ադրբեջան սահմանին՝ Կարմիր կամրջի մոտ, ինը հոգու դուրս են բերել նավակով: 

Առաջիկա 24 ժամվա ընթացքում առատ տեղումների հետևանքով Արագվի գետի հունում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում: Ջրաբաշխիչ GWP ընկերության կողմից արտակարգ նախազգուշացում է տրվել.՝ ճանապարհորդներին և տեղի բնակիչներին հորդորում են լինել շատ զգույշ։

Վրաստանի կառավարությունից հայտնում են, որ վնասի չափը պարզելու համար հանձնաժողով է ստեղծվել։