Մակրոնն անդրադարձել է լուրերին, թե իբր իր կինը տրանսգենդեր է |МедиаМесс

Աշխարհ 10 մարտի 2024, 16:16
Main Image

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ հրապարակայնորեն քննադատել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե իբր իր կինը՝ Բրիջիթը, իբր տղամարդ է ծնվել, մարտի 9-ին գրել է շվեյցարական La Liberte թերթը։ Այս մասին հաղորդում է Iz.ru–ն։

Լրագրողները Մակրոնին հարցրել են նախագահի պաշտոնում ունեցած վատագույն հիշողությունների մասին՝ ի թիվս այլ բաների, մատնանշելով ԶԼՄ-ների այն լուրերը, թե իբր նրա կինը տղամարդ է ծնվել:

«Ինձ պետք չէ ասել, թե որն էր ամենավատը, քանի որ նա էր ստիպված անցնել դրա միջով: Բայց առաջին հերթին անտանելի են առօրյա մանր-մունր բաները, հալածանքներն ու նվաստացումները, որոնք շարունակում են մնալ ոմանց պահվածքում։ Բայց, ի վերջո, ամենավատը կեղծ տեղեկատվությունն է և շինծու պատմությունները, որոնք հանգեցնում են նրան, որ մարդիկ հավատում են դրանց և սկսում են զզվեցնել ձեզ, այդ թվում՝ անձնական կյանքում»,- ասել է նա։

Ֆրանսիայի ղեկավարը նաեւ հավելել է, որ այս թեմայով այլեւս ասելիք չունի։

«Ես արձագանքում եմ, դատապարտում եմ նրանց և հայտնում իմ վրդովմունքը, թույլ չեմ տա շարունակել (ասեկոսեները-խմբ.)»,- ասել է Մակրոնը։