Պուտինը խոսել է Իրանի նախագահի մահվան մասին |МедиаМесс

Աշխարհ 22 մայիսի 2024, 00:25
Main Image

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռուսաստանի հուսալի գործընկերն էր, միշտ կարելի էր վստահ լինել, որ պայմանավորվածությունները կիրականացվեն։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն։

«Իհարկե, իր խոսքի տեր մարդ էր, և հաճելի էր նրա հետ աշխատելը, այսինքն, եթե համաձայնվեինք ինչ-որ բանի շուրջ մենք միշտ կարող էինք վստահ լինել, որ պայմանավորվածությունները կկատարվեն», – ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ Ռաիսիի մահն առաջին հերթին ծանր կորուստ է Իրանի համար, քանի որ նա ազգային շահերով առաջնորդվող մարդ էր։