Պենտագոնում նշել են Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը |МедиаМесс

Աշխարհ 20 մայիսի 2024, 22:25
Main Image

Ամերիկայի Միացյալ Նահանգները  չի կարող ենթադրություններ անել, թե ինչն է եղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, սակայն որևէ տեղեկություն չունենք կործանման պատճառի մասին», - ասել է Օսթինը: