Հայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը |МедиаМесс

Աշխարհ 20 մայիսի 2024, 19:53
Main Image

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Գործակալությունը չի հստակեցրել ուղղաթիռի հետ կապված խնդիրների բնույթը։

Միաժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ասել է, որ կործանված ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել։ Նա նշել է, որ վթարային ազդանշանների փոխանցման համակարգը բացակայել է կամ անջատված է եղել։