Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ |МедиаМесс

Աշխարհ 20 մայիսի 2024, 16:46
Main Image

Իրանի ղեկավարությունը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է առաջին փոխնախագահ, Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը։

«Մենք միշտ հարգանքով ենք վերաբերվել միջազգային հարցերում Ձեր դիրքորոշմանը, այսուհետև մենք Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում շարունակական առաջընթացի կհասնենք մեր երկրների համագործակցության խորացման միջոցով», - նրա խոսքը մեջբերում է իրանական «Tasnim» գործակալությունը: