Էրդողանը հայտարարություն է տարածել Իրանի նախագահի մահվան վերաբերյալ |МедиаМесс

Աշխարհ 20 մայիսի 2024, 13:23
Main Image

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, Իրանի կառավարությանը, ժողովրդին և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Ցավով տեղեկացա, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է իմ հարգարժան գործընկեր, եղբայր, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Էբրահիմ Ռաիսին։ Ես աղոթում եմ ամենակարող Ալլահին՝ նրա ողորմության համար»,- հայտարարել է Էրդողանը։