Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վնասվել է 2500 մետր բարձրության վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ |МедиаМесс
Աշխարհ 20 մայիսի 2024, 12:31Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վնասվել է 2500 մետր բարձրության վրա և դժվարամատչելի վայրերում, իսկ բոլոր ուղևորները մահացել են աղետից հետո առաջին րոպեներին, ասել է Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
Տարբեր կառույցների մասնակցությամբ իրականացվել է բարդ և ծանր գործողություն։
Եղանակն ու տեսանելիությունը շատ վատ էին, ուստի գործողությունը դանդաղ էր ընթանում։
Առավոտյան ժամը 5-ին ուղղաթիռը նկատվել է 2 կիլոմետր հեռավորությունից, որին հասնելու համար պահանջվել է մոտ մեկ ժամ։
Տեսանյութն՝ այստեղ։