Իրանի նախագահի և նրա ուղեկիցների դիերը տեղափոխվում են Թավրիզ |МедиаМесс

Աշխարհ 20 մայիսի 2024, 12:13
Main Image

Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների դիերը տեղափոխվում են Թավրիզ՝ Իրանի հյուսիս-արևմուտք։ Այս մասին հաղորդում է Ազատությունը։

Լայնածավալ որոնողափրկարարական գործողությունն ավարտվել է, դիերն ուղարկվել են այնտեղ, որտեղ թաղված են Թավրիզի նահատակները, IRNA-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը հեռուստատեսային ելույթում ասել Փիր Հոսեյն Կոլիվանդը։

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է կիրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Թավրիզից պետք է վերադառնար Թեհրան, որտեղ մասնակցեց Իրան-Ադրբեջան համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությանը: