Լավրովը Իրանի նախագահի մահվան վերաբերյալ հայտարարություն է տարածել |МедиаМесс
Աշխարհ 20 մայիսի 2024, 11:39Իրանի նախագահին ու ԱԳՆ ղեկավարին Ռուսաստանում միշտ ճանաչել են որպես իսկական ընկերներ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանն անկեղծորեն ցավակցում է Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին և ողջ Իրանի բարեկամ ժողովրդին»,-նշել է Լավրովը։
Լավրովն անգնահատելի է համարել Իրանի նախագահի և երկրի ԱԳՆ ղեկավարի դերը ռուս-իրանական համագործակցության և գործընկերության ամրապնդման գործում։
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Վաղ առավոտյան հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ Իրանի նախագահը։
Բացի Իրանի նախագահից, ուղղաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը: