Ով է փոխարինելու Ռաիսիին Իրանի նախագահի պաշտոնում |МедиаМесс

Աշխարհ 20 մայիսի 2024, 08:17
Main Image

Էբրահիմ Ռաիսիի մահվան պաշտոնական հաստատման դեպքում նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։

Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։