Երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն․ Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունը |МедиаМесс
Աշխարհ 19 մայիսի 2024, 23:46
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, մեկնաբանելով Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված արտակարգ դրությունը, հույս է հայտնել, որ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը: «Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»,- ասել է Գերագույն առաջնորդը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի տարածքում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։ |