Ի՞նչ են ասել Ռաիսին ու Ալիևը այսօրվա հանդիպումից հետո․ մանրամասներ |МедиаМесс
Աշխարհ 19 մայիսի 2024, 19:52«Թշնամիները Ադրբեջանի և Իրանի առաջընթացը չեն ցանկանում, բայց մենք կարծում ենք, որ ցանկացած առաջընթաց Ադրբեջանում մեր առաջընթացն է, ցանկացած սպառնալիք երկու երկրների սահմաններին կորուստ կլինի երկու երկրների համար»,-Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
Ադրբեջանի նախագահն, իր հերթին, հավաստիացրել էր՝ Թեհրանն ու Բաքուն միմյանց աջակցում են բոլոր միջազգային կառույցներում և կշարունակեն նույնն անել նաև հետագայում։ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ Իրանը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության հարցում։