Իրանի նախագահի ճակատագրի մասին ստույգ տեղեկություն դեռևս չկա |МедиаМесс
Աշխարհ 19 մայիսի 2024, 19:04Փրկարարական ջոկատները հասել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր, հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սարքավորումներով հագեցած ավելի քան 20 փրկարարական թիմեր, զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ, ուղարկվել են դեպքի վայր՝ որոնողական գործողություններին օգնելու համար:
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտնել էր, որ դեռևս կապ չկա Ռաիսիի հետ և չէր հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Իրանի նախագահը մեկնում է Թավրիզ։
Հիշեցնենք, քիչ առաջ հայտնել էինք, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, փրկարարական խմբերը փորձում են հասնել դեպքի վայր։
Իրանական Mehr գործակալությունը ջնջել է նախկինում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Ռաիսին լավ է: