ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին |МедиаМесс

Աշխարհ 08 մարտի 2024, 19:12
Main Image

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է հրապարակել առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին։ 

«Դեսպանատունը վերահսկում է տեղեկություններն այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են մոտ ապագայում հարձակումներ գործել Մոսկվայում մարդկանց մեծ հավաքների ժամանակ, ներառյալ` համերգների: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ կուտակումներից»,- ասվում է ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը և ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական բյուրոն զգուշացրել են վտանգի մասին՝ դեսպանատանը հղումով։ Բացի այդ, ինչպես նշել է «Կոմերսանտ»-ը, Պետդեպարտամենտը առավելագույնի է բարձրացրել Ռուսաստան մեկնելու վտանգի մակարդակը։ Միաժամանակ ԱՄՆ դեսպանատան կայքի ռուսալեզու տարբերակում վտանգի մասին նախազգուշացում չկա։

Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարությունը։