92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկն ամուսնանում է Աբրամովիչի զոքանչի հետ |МедиаМесс

Աշխարհ 08 մարտի 2024, 16:50
Main Image

92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկն ամուսնանում է Ռոման Աբրամովիչի 67-ամյա նախկին զոքանչի հետ, հայտնում է The New York Times-ը։

Մերդոկի շրջապատի ներկայացուցիչները հայտնել են, որ նա արդեն նշանվել է Ելենա Ժուկովայի հետ, իսկ հարսանիքը տեղի կունենա հունիսին Կալիֆորնիայում գտնվող կալվածքում։

Ժուկովան ռուս միլիարդատեր Ալեքսանդր Ժուկովի նախկին կինն է և մոդել Դարիա Ժուկովայի մայրը, ում հետ Ռոման Աբրամովիչն ամուսնացած է եղել 2008-ից 2017 թվականներին։

Ըստ մամուլի հրապարակումների՝ զույգը հանդիպում է անցած ամառվանից։ Նրանք հանդիպել են Մերդոկի նախկին կանանցից մեկի՝ չինացի գործարար Վենդի Դենի կողմից կազմակերպված երեկույթին։

Սա կլինի աշխարհի խոշորագույն մեդիա կորպորացիաներից մեկի՝ News Corp-ի սեփականատիրոջ հինգերորդ ամուսնությունը: