Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին |МедиаМесс
Աշխարհ 17 մայիսի 2024, 15:24ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Հարբին քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Հարբինի բնակիչներից իր այցի պատճառով անվտանգության խստացված միջոցառումների համար։ Նա կատակով նշել է. «Մենք շուտով կհեռանանք», հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
«Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք, և ձեր կյանքը նորմալ հունին կվերադառնա»,-ասել է Պուտինը։