Ինչու է Նազիկ Ավդալյանը բաժանվել ամուսնուց |МедиаМесс
21 դեկտեմբերի 2024, 19:21«LIFEROOM» նախագծի շրջանակներում ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը խոսել է անձնական կյանքում ունեցած փոփոխությունների մասին։
«5 տարի է՝ ամուսնալուծվել ենք, մինչև բաժանումն ավելի բարդ էր։ Ես էությամբ ընտանիքի մարդ եմ և համարում եմ, որ արեցի ամեն ինչ՝ իմ ընտանիքը պահելու համար։ Երբեք չէի մտածի, որ կարող ենք բաժանվել, բայց եկավ մի կետի հասավ, որ այլևս չէր կարող շարունակվել»,- նշել է Ավդալյանը։