Մայրը դաժանաբար կյանքից զրկել է իր նորածին երեխային |МедиаМесс

07 դեկտեմբերի 2024, 22:08
Main Image

Գ․ Հ․-ն 2020 թվականին երեխա է ունեցել։ Նա գտնվել է հոգեճնշող վիճակում, քանի որ ամուսինը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին, հենց առաջին օրվանից։ Գ․ Հ․-ն 2020թ. նոյեմբերի 6-ին իր նորածին դստերը ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:  Ամուսնու պատերազմին մասնակցելու հանգամանքով պայմանավորված՝ նրա մոտ տեղի է ունեցել բացասական հույզերի կուտակում։ Նա բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխայի կենսականորեն կարևոր օրգաններին, հասցրել է գանգուղեղային վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։

Iravaban.net-ի փոխանցմամբ գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 10-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միքայել Գրիգորյանին։ Գ․ Հ․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ ծննդկանի կամ ծննդաբերի կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում մինչև երեք ամսական իր երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով