Կյանքից հեռացել է բժիշկ Հայրապետ Գալստյանը |МедиаМесс
14 դեկտեմբերի 2024, 14:1285 տարեկանում մահացել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Այս մասին հայտնում է Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։
«85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին: Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»,- գրել է Մուրադյանը։
Նշենք, որ Հայրապետ Գալստյանը 1960 թվականին ավարտել է ԵՊԲՀ–ն։ 2002-2014 թվականներին ղեկավարել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:
Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, կատարել հազարավոր վիրահատություններ:
Գալստյանը Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր, բժշկագիտության նվիրյալ, որն անուրանալի ավանդ ունի Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։