Վարդենիսցի ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան |МедиаМесс

07 դեկտեմբերի 2024, 22:04
Main Image

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան։

Նորածնին անվանակոչել են Անգելինա։ Նա լույսյ աշխարհ է եկել 3 կլիոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։

Նորածնին և նրա մորը՝ Գայանե Հովհաննիսյանին, Վարդենիսի բժշկական կենտրոնում այցելել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։ 

«Համայնքի ղեկավարը լավագույն բարեմաղթանքները հղեց տիկին Գայանեին,  նվիրեց անհրաժեշտ պարագաներ, հագուստ նորածնի համար, ինչպես նաև տրամադրեց դրամական աջակցություն։

Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և արդեն 5 աղջիկ։ Որդիներից ավագը 18 տարեկան է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության»։