Միայն տեսնեք ինչպեu է Արմեն Մարnւթյանը խաղում ծnռնիկի հետ |МедиаМесс

20 դեկտեմբերի 2024, 11:28
Main Image

Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանն այն հայտնիներից են ովքեր չեն խուսափում հանրությանը ներկայացնել իրենց ընտանեկան կյանքը։ Նրանց հրապարակումներից երևում է, որ սիրված դերասանները շատ են կապված իրենց թոռնիկի՝ Անժելայի և նրա բալիկի հետ։

Ինչպես արդեն հայտնել էինք, Անժելայի բալիկը ծնվել է ամիսներ առաջ և նրան անվանակոչել են Հարություն։ Անժելան հաճախ է փոքրիկի մասնակցությամբ հրապարակումներ անում։ Դրանք շատ ջերմ ու սիրառատ տեսանյութեր ու լուսանկարներ են և լայնորեն տարածվում են համացանցում։ Թվում է՝ ժամանակն արագ է անցնում, ընտանիքն արդեն նշում է փոքրիկի 6 ամսականը։ Ուրախ, ու ընտանեկան հավաքույթին ներկա էին նաև տատիկն ու պապիկը՝ Ալլան ու Արմենը։

Հրապարակված կադրերից երևում է, թե նրանց համար որքան հուզառատ և ուրախ է եղել հավաքույթը, քանի որ տեսանյութում պատկերված է գեղեցիկ լուսանկարներ ունենալու և մոմ վառելու բազմակի փորձերը։ Բացի այդ կադրերում երևում է, թե ինչպես է Մարությանը գրկում ու խաղացնում փոքրիկ Հարությունին։