Սպանված Հայրապետ Ստեփանյանը 38 տարեկան էր, ուներ կին և նորածին երեխա․ ՖՈՏՈ |МедиаМесс
Հասարակություն 09 սեպտեմբերի 2024, 15:21«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ոստիկանի ինքնությունը: Սպանվածը Արմավիրի բաժնի օպերլիազոր 38-ամյա Հայրապետ Ստեփանյանն է: Նա ամուսնացած էր, ուներ նորածին երեխա։ Հայրապետյանը 12 օրից կնշեր 39- ամյակը։ Video Player Հիշեցնենք,որ այսօր սպանություն է կատարվել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Ըստ նախնական տեղեկությունների, 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը զոհվել է, մի քանի ոստիկաններ էլ տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Այս պահին ենթադրյալ մարդասպանը չի գտնվել, նրան որոնում են։