Նախկին դատախազի հանելուկային մшհը. «զենքի հետ անզգույշ վարվելու» վարկածը նախնական է. «Փաստինֆո» |МедиаМесс

Հասարակություն 08 հուլիսի 2024, 18:38
Main Image

Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզվում են։ Իրավապահները քննության առարկա են դարձնում մի քանի վարկածներ, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանի հրազենային վիրավորմամբ անշնչացած մարմինը հայտնաբերվել է հուլիսի 07-ին՝ սեփական տանը։ 2024թ․ հուլիսի 07-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգնությունն արձանագրել է 4-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ։ Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 07-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ-ն ի սկզբանե շրջանառության մեջ է դրել զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացված հրազենային վիրավորում ստանալու վարկածը։ Մասնավորապես, ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը, իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։

«Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսբանական և դատաքիմիական փորձաքննություններ»,- գրել էր նա։

Թե ինչպես է ստացվել, որ բազմամյա փորձառություն ունեցող դատախազը զենքի հետ վարվել չի իմացել կամ անզգույշ է վարվել, կամ առհասարակ՝ մաքրել է զենքը՝ լիցքավորված վիճակում՝ տարակուսանք է առաջացրել։ Ընդ որում, նշված զենքը նա ձեռք էր բերել դեպքից ընդամենը օրեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։