«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում դժբախտ դեպք է պատահել․ ինչ են պատում ականատեսները |МедиаМесс

Հասարակություն 12 հոկտեմբերի 2024, 22:14
Main Image

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները Ռ. Ղ.-ին (ծնված 1983 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։