Գյումրիում շները հարձակվել են Փաշինյանի հեծանիվ քշելու ժամանակ. «ՀՐԱՊԱՐԱԿ» |МедиаМесс

Քաղաքականություն 19 հոկտեմբերի 2024, 20:47
Main Image

Այսօր առավոտյան էլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ քշում Գյումրու փողոցներում։

Hraparak.am-ին թաղամասի բնակիչներից մեկը պատմեց՝ամբողջ Գյումրին այս պահին խոսում է, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա եւ նրա թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից։

Նկատենք, որ վարչապետի հրապարակած տեսանյութում լսվում է շների հաչոցը։