«Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը». Անի Զաքարյան |МедиаМесс

11 հոկտեմբերի 2024, 20:34
Main Image

«Ցանկության պակասն է գրել հայատառ ու ներկայանալ որպես հայ, որովհետև, եթե ես չեմ գրում հայատառ, խուսափում եմ դրանից, փորձում եմ կոծկել իմ թերությունները և առաջ գնալու որպես հայ միտում չունեմ, ինչի՞ս է պետք հայ անունը: Դա վայել չէ մարդուն, ով փորձում է իր թերություննները կոծկելու համար օգտագործել տարբեր բաներ: Պետք է կարողանաս հարգել քո տեսակը, քո հայ լինելը, այբուբենը: Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը: Չեմ հասկանում ու չեմ հարգում: Ինչ ուզում են ասեն՝ չեմ ընկալում»,- Yelaket-ի եթերում՝ անդրադառնալով հայատառ գրելու խնդրին ասել է հաղորդավար Անի Զաքարյանը: