էներգետիկների նկատմամբ սեր է ունեցել․ ինչի՞ց է մահացել Նոր Երզնկայի 15-ամյա աշակերտը |МедиаМесс
Հասարակություն 08 հոկտեմբերի 2024, 15:21Նոր Երզնկայում Ֆիզկուլտուրայի դասաժամին վոյելբոլ խաղալիս 15-ամյա Դավիթը վատ է զգացել իրեն, գնացել է ջուր խմելու ու տեղում հանկարծամահ եղել։ Այս մասին News.am-ին պատմեց Նոր Երզնկայի վարչական ղեկավար Գրիգոր Մարդոյանը։
«Շատ լավ, խելոք, համեստ տղա էր։ Իրենից մեծ մեկ եղբայր ուներ»,- նշեց վարչական ղեկավարը։
Անդրադառնալով այն լուրերին, թե տղան էներգետիկ ըմպելիքներ հաճախ է օգտագործել, վարչական ղեկավարն ասաց․ «Դրանք ենթադրություններ են, որոնք պարզվելու են միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքում։ Իմ հարևանի երեխան է եղել, ես չեմ նկատել, որ էներգետիկ խմի»։