«11 հազար ադրբեջանցի արդեն ցուցակագրվել է հայերից դատարկվող Սիսիան վերադшռնալու համար». Վարդան Բալյան |МедиаМесс
Հասարակություն 08 հուլիսի 2024, 13:30Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 21-ին Նախիջևանի Շահբուզի շրջանի Բաթաբաթ զբոսաշրջային գոտում, Սիսիանի սահմանից ոչ շատ հեռու, ի դեպ, կազմակերպվել էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երկրորդ ֆեստիվալ-համագումարը/համաժողովը: Կազմակերպիչները Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունն էր, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնք անունը կրող, ըստ էության, պետական կազմակերպությունը: Նշենք, որ այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ է անցկացվում՝ առաջինը 2023 թվականի նոյեմբերին էր, նույն վայրում: Հրապարակված տեսանյութերում երևում են Արևմտյան Ադրբեջանի 11 շրջանների վրաններ՝ հետաքրքիր թիվ է, կարծում եմ: Մասնակիցները խորհրդանշական քայլերթ-ուխտագնացություն էին կազմակերպել Քոթամ գյուղ, Սալամմալիք երկաթուղային կայարան` որպես Զանգեզուրի միջանցքի խորհրդանշական դարպասներ: Սիսիանի բնակչությունը, թերևս, մեծ ոգևորությամբ վերաբերվի այս տեղեկությանը, քանի որ Արևմտյան Ադրբեջան վերադարձի պատրաստվող բազմահազար ադրբեջանցիները Նախիջևանը և Ադրբեջանը կապող Զանգեզուրի միջանցքի հիմնական երթուղին գծել են հենց Սիսիանով: Առևտրի փայլուն հեռանկարներ են բացվում, փաստորեն: |