Արտակարգ դեպք՝ Սևանա լճում․ ինչ է կատարվել |МедиаМесс

Պատահարներ 06 հուլիսի 2024, 19:58
Main Image

Հուլիսի 6-ին, ժամը 16:40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են երկու քաղաքացու՝ շրջված մոտորնավակով։

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներ Հ. Հ.-ին (ծնված 1970 թ.) և Գ. Կ.-ին (ծնված 1972 թ.)։