Լոռու մարզում ոստիկաններն իրականացրել են «Դլոն» մնաց առանց տորթ» օպերացիան․ Shamshyan.com |МедиаМесс

Հասարակություն 27 փետրվարի 2024, 14:16
Main Image
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության  բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է ««Դլոն» մնաց առանց տորթ» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 23-ին, սովետական բանակի օրվա առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող «Դլո» մականունով Արթուրին պետք է թմրամիջոց ուղարկվի հրուշակեղենի տեսքով։

Անմիջապես մարզի ոստիկանապետ Ա․ Զաքարյանի գլխավորությամբ ոստիկանները գործի են անցնում ու պարզում որոշ հանգամանքներ։ 

Ըստ օպերատիվ տեղեկությունների Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։