Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան |МедиаМесс

23 դեկտեմբերի 2024, 00:54
Main Image

Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս....

4 տարի տանը խիստ արգելել էի քո սիրած ուտեստները պատրաստել... 4 տարի քեզ համար ոչինչ չէի եփել.... բայց այս տարի քո նոր տանը քո սիրած բոլոր ուտեստներով սեղան կբացեմ ու կսպասեմ քեզ.... Սարդուրս քիչ առաջ քնեց, հետս հավասար գործ էր անում, հոգնեց ու քնեց, դու գոնե իր երազին այսօր  արի, թե չէ շատ է սպասում, որ գոնե երազին գաս.....
 

..... Շուտով կլուսանա.... նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով, որ էլ ոչինչ չեմ կարող նվիրել քեզ... որ արածս միայն ինքնախաբկանք է.... Մեեեն.... ուր ես, գոնե մի ակնթարթ հայտնվիր հոգնած կոպերիս տակ.... իմ անհագ կարոտ, իմ վիրավոր արծիվ.....
Ծնունդդ շնորհավոր, բալես....»։