Հայաստանը ոտքը դնում է նույն «փոցխի» վրա, ինչ Ուկրաինան․ Կլիմով |МедиаМесс
Քաղաքականություն 30 մարտի 2024, 16:47Շրջվելով դեպի Եվրամիություն՝ Հայաստանը ոտքը դնում է նույն «փոցխի» վրա, ինչ Ուկրաինան։ «Взгляд» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս սենատոր Անդրեյ Կլիմովը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, հայտնում է Gazeta.ru–ն։
«Հայաստանի քաղաքացիները, ըստ երեւույթին, կարծում են, որ ԵՄ-ի հետ մերձեցումը մեծ գումարներ կբերի։ Բայց Արևմուտքը շահագրգռված է միայն Անդրկովկասում հակառուսական հենակետ ձեռք բերելով։ Եթե «ռուսաֆոբ վիրուսը» տեղավորվի Երևանում, ապա դա ձեռնտու կլինի նրանց, ովքեր ցանկանում են խառնաշփոթ ստեղծել տարածաշրջանում։ Եվ դրանից առաջինը կտուժեն հասարակ մարդիկ»,- ասել է Կլիմովը։
Նա հավելել է, որ Եվրամիությունն այժմ դարձել է ՆԱՏՕ-ի տնտեսական կցորդը։ ԵՄ-ն փակուղում է և փորձում է դրանից դուրս գալ այլ երկրների հաշվին, կարծում է սենատորը։