Բոլոր աղջիկներն ինձ սիրահարված էին, բոլոր թատրոններից ինձ հրավիրում էին. Դավիթ Թադևոսյան |МедиаМесс
05 նոյեմբերի 2024, 23:04«18 տարեկան էի, երբ բոլոր թատրոններից ինձ հրավիրում էին, ինստիտուտի բոլոր աղջիկներն ինձ սիրահարված էին: Այդ ժամանակ կար մի որոշ շրջան, որ տառապում էի աստղային հիվանդությամբ:
Կարծում եմ, նորմալ էր, երիտասարդ տղա էի, թատրոնների ղեկավարների, աղջիկների, բոլորի ուշադրությունն ինձ վրա էր: Բայց հետագայում լայն ճանաչումից հետո ես սկսեցի խուճապի մատնվել: Ես տեսակով ամաչկոտ մարդ եմ, չեմ սիրում, որ միաժամանակ մի 50 աչք ինձ է նայում, ինձ ասելով նկատի ունեմ Դավիթին, երբ ֆիլմում եմ նկարահանվում, սիրում եմ, որ նայում են, բայց իրական կյանքում՝ ոչ, կաշկանդվում եմ»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով սերիալում նկարահանվելու շնորհիվ հայտնի դառնալու և աստղային հիվանդության մասին պատմել է ամերիկաբնակ դերասան Դավիթ Թադևոսյանը:
Դերասանը նշել է, որ Միացյալ նահանգներում խաղում է «Թատրոն տանիքում»-ի ներկայացումներում, նկարահանվում է միանգամից մի քանի ֆիլմերում:
Աղբյուրը՝