Ասեցի քանի նիհարել եմ, ֆոտոշութ անեմ. Պոնչի նոր հրապարակումը |МедиаМесс

03 նոյեմբերի 2024, 18:15
Main Image

Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում։  Երկար տարիներ շատերը չգիտեին էլ Պոնչի իրական անունը, նա ինքը միշտ որպես Պոնչ է ներկայացել։ Եվ նրա գեր լինելը կարծես դիտարկվել է որպես կերպարի հիմք ու առավելություն։   

Տարոն Իսպիրյանը շատ հաճախ չէ, որ խոսել է այս մասին սակայն նրա վերջին հրապարակումներում երևում է, որ դերասանը բավականաչափ նիհարել է՝ կորցնելով տասնյակ կիլոգրամներ ու այն էլ կարճ ժամանակահատվածում։  Դե իսկ այսօր վերջինս հումորային հրապարակում է արել` ֆոտոշոփի միջոցով ներկայացնելով  իրեն տարբեր կերպարներում: «Ասեցի քանի նիհարել եմ, ֆոտոշութ անեմ»,- հրապարակմանը կից գրել է դերասանը: