8 տարեկան էի, որ կորցրեցի հորս. Ավրաամ Ռուսո |МедиаМесс

Ժամանց 02 նոյեմբերի 2024, 17:37
Main Image

«Հորս կորցրեցի 8 տարեկանում, մայրս միայնակ՝ արաբական աշխարհում, որտեղ արաբերեն լավ չգիտեր, շատ բարդ էր... Նա ինձ պաշտպանել է ու ընտրել եմ երգի բարդ ասպարեզը: Կարող էի թմրամոլ կամ հարբեցող դառնալ, բայց չդարձա մորս շնորհիվ, այն կնոջ, ով այսօր 100 տարեկան է ու ապրում է Հայաստանում:

Նա ոսկի մայր է, ոսկի ընկեր, ամեն ինչ արել է ինձ համար: Մայրս իմ լավագույն ընկերն է մինչ այսօր, իմ նեղության ու ուրախության օրվա, բարձրանալուս և իջնելուս ճանապարհին, կյանքի բոլոր դժվարությունների ժամանակ հաշտ է եղել հետս»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում ասել է երգիչ Ավրաամ Ռուսոն:

Նա պատմել է նաև ընտանիքի մասին: Tert.am Life-ն առանձնացրել է հետաքրքիր հատվածները:

«Կնոջս հետ ծանոթացել եմ Նյու Յորքում: Կրիստինա Օրբակայտեի հետ մեծ հյուրախաղեր ունեինք, այդ ընթացքում ծանոթացանք:

Կինս շատ բարի աղջիկ է, ծնվել է ԱՄՆ-ում, բայց հայերեն լավ գիտի, շատ լավ է խոսում: Մեծ աղջիկս՝ Էմանուելան նույնպես խոսում է հայերեն:

Ասում եմ՝ այս տան միակ հայը դու ես, Հայաստանը չի տեսել, բայց ավելի շատ բան գիտի Հայաստանի մասին, հայ ազգի պատմությունն ավելի լավ գիտի, քան ես: Ինչ ասել է արյան կանչ»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում