Ես 8 ամսականից երգում եմ․ Լեոն՝ Մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու մասին․ տեսանյութ |МедиаМесс

Ժամանց 30 հոկտեմբերի 2024, 19:46

Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի եթերում փոքրիկ Լեո Մկրտչյանը, ով պատրաստվում է Հայաստանը պատվով ներկայացնել «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում, ասել է, որ 8 ամսականից երգում է։

Նա նշել է, որ փոքր տարիքից տատիկի սովորեցրած արտասանություններն է ասել ու մանկապարտեզի երգերը երգել։ 

Հռիփսիմե Հակոբյանը՝ Լեոյի մայրիկն էլ հավելել է, որ որդին շատ շուտ է սկսել երգել։  «Տեսանյութն էլ կա, երբ ես Հյուսթոն եմ երգում, ինքն էդ նույն նոտաները վերևում երգում է»,– նշել է սիրված երգչուհին։ 

10–ամյա Լեոն նաև ասել է, որ ֆուտբոլ շատ է սիրում, բայց, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս է երգին։

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեո Մկրտչյանը հանդես կգա «Cosmic friend» երգով։