Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը․ «Փաստինֆո» |МедиаМесс

Քաղաքականություն 29 մարտի 2024, 15:35
Main Image

Ադրբեջանական հեռուստաալիքը հայտնել էր, որ կցուցադրվի հարցազրույց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, սակայն նախանշված օրը՝ երեկ այն այդպես էլ եթեր չհեռարձակվեց։ Ադրբեջական լրատվամիջոցները պարզաբանում են, որ հաղորդումը եթեր կհեռարձակվի, սակայն ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Հարցազրույցը նկարահանած Ադրբեջանական հեռուստաալիքի մամուլի ծառայությունից Modern հրատարակությանը հայտնել են, որ թեև ի սկզբանե հայտարարվել էր, որ խնդրո առարկա հարցազրույցը կհեռարձակվի մարտի 28-ին, այս տեղեկությունը հետագայում ջնջվել է AzTV-ի սոցիալական մեդիայի էջերից։

«Մեզ մոտ հարց էր ծագում՝ որքանո՞վ է ճիշտ հիմա հարցազրույց տալը։ Հետևաբար, մենք հեռացրել ենք այս գովազդը մեր սոցիալական մեդիայի բոլոր հաշիվներից՝ դիտողների միջև շփոթմունքից խուսափելու համար»,-նշել են հեռուստաընկերությունից։ Նաև նշել են, որ չնայած ամսաթվի մասին տեղեկատվությունը ջնջել են, հանրության մոտ սպասում է եղել, որ մարտի 28-ին այն եթեր է հեռարձակվելու, արդյունքում քննարկումներ են սկսվել, թե ինչու այն այդպես էլ չի հեռարձակվել։

Աղբյուր` Փաստինֆո