Լավրովը բացահայտել է՝ ինչ է Փաշինյանը հարցրել Պուտինին |МедиаМесс
Քաղաքականություն 29 մարտի 2024, 14:52ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդում է՝ Հայաստանի իշխանություններն են որոշել, որ ղարաբաղցիները Ադրբեջանի քաղաքացիության են հավակնում։
Լավրովի խոսքով՝ ոչ թե Ռուսաստանն է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, այլ Հայաստանի իշխանությունը։ «Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ ղարաբաղցիներին թողեցիք ճակատագրի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, այդ դուք եք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։