Մահացել է Հարի Փոթերի ֆիլմերից հայտնի դերասանուհի Մեգի Սմիթը |МедиаМесс

Մշակույթ 28 սեպտեմբերի 2024, 02:50
Main Image

89 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Մեգի Սմիթը։


Նա հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում պրոֆեսոր Մաքգոնագալի դերով։


Սմիթը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված դերասանուհիներից մեկը։ Վեց տասնամյակ լինելով խոստումնալից կերպար բրիտանական մշակույթում՝ 1990թ. Էլիզաբեթ II թագուհին նրան Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել՝ կատարողական արվեստում ունեցած ավանդի համար, իսկ 2014թ. դրամայում կատարած ավանդի համար թագուհուց ստացել է Պատվո ասպետների շքանշան։