Ամեն մեկս մերը թողած՝ մեղքը դիմացինի մեջ ենք փնտրում. Լևոն Հարությունյան |МедиаМесс
Հասարակություն 28 սեպտեմբերի 2024, 01:01Հպարտությունը կոտրեցին, ամեն մեկս մերը թողած՝ մեղքը դիմացինի մեջ ենք փնտրում
Այս մասին Թովմաս Առաքելյանի «Հայացք» հաղորդմանը հյուրընկալվելիս ասել է դերասան Լևոն Հարությունյանը:
«Ես չեմ մեծանում, բայց ծերանում եմ: Ծաղրածուն արդեն արժեզրկված է, որովհետև այդ մարդուկի մեջ էլ կա մշակույթ, իսկ այսօր այդ մշակույթի հերն անիծել են: Ամաչում ես դառնաս ծաղրածու:
Հպարտությունը կոտրեցին, ամեն մեկս մերը թողած՝ մեղքը դիմացինի մեջ ենք փնտրում, մեր մեջ պիտի կարողանանք տեսնել: Կարողանանք ուրիշի ցավով ապրել ու ուրիշի կոքին լինել, դա այսօր ամենամեծ բանն է, որ պակասում է: Առաջ ես դրա անունը սեր էի դրել, դրա անունը՝ մարդ է: Այսօր ամենամեծ արժեքը դա է: Այսօր ամենադաժան բանը մարդ մնալն է։
Տեսանյութը ստորև