Ամուսինը մահացած է գտել 36-ամյա կնոջը. կողքին` ատրճանակ |МедиаМесс

Հասարակություն 13 օգոստոսի 2024, 21:55
Main Image

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։

Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական։

Քննիչի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակն առգրավվել է։