Ցավալի լուր․ Աղստև գետում երկու եղբայրներ են խեղդվել |МедиаМесс

05 օգոստոսի 2024, 20:59
Main Image

Օգոստոսի 5-ին ժ․15․15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի շրջանում, Աղստև գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։

Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։