Ուղղաթիռ է կործանվել |МедиаМесс
Աշխարհ 04 օգոստոսի 2024, 15:33Թուրքիայի Ադանա նահանգում ուղղաթիռն ընկել է լիճը, անձնակազմին հաջողվել է փրկվել։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ուղղաթիռը շիջում էր անտառային հրդեհները և ջուր վերցնելիս ընկել է լիճը։
Անձնակազմի հինգ անդամները փրկվել են, սակայն ուղղաթիռը խորտակվել է։ Գործակալության տվյալներով, անձնակազմի անդամների առողջական վիճակը նորմալ է։ Սկսվել է ուղղաթիռը ջրից հանելու գործողությունը։