Մեծ կորուստ․ Մահացել է Աննա Նշանյանը |МедиаМесс

Մշակույթ 24 հուլիսի 2024, 13:20
Main Image

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, որն իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։ Այս մասին հայտնել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Աննա Նշանյանը թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) և այլն:

Երգչուհին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաև պարգևատրվել ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրով և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

1980 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը և արժանացել մի շարք ամերիկյան պարգևների, այդ թվում` Famous Opera Singer կոչման: