Ադրբեջանն առաջարկով դիմել է Հայաստանին․ հայտարարություն |МедиаМесс

Քաղաքականություն 21 հուլիսի 2024, 11:34
Main Image

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համաձայնեցնել խաղաղության հպայմանագրի հիմնարար սկզբունքները` նախքան լայնածավալ պայմանագիր կնքելը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Բաքուն և Երևանը խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։

«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,- ասել է նա։