Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը․ Ալիև |МедиаМесс
Քաղաքականություն 20 հուլիսի 2024, 19:05Ալիևն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում Փաշինյանի հետ չկայացած հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Սպուտիկ Արմենիա»-ն։ «Եթե նա չցանկացավ ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ինչո՞ւ եկավ Լոնդոն»,-ասել է Ալիևը։ Հիշեցնենք, որ Բաքուն մեղադրել էր Երևանին այն բանում, թե իբր Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպումից։ Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ, ընդհակառակը, հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում անցկացնել, սակայն ադրբեջանական կողմը մերժել է այն։ |