600 միլիոն դոլար. դարի հարսանիքը շարունակվում է. հյուրերի թվում են Քարդաշյան քույրերը |МедиаМесс

Ֆոտոշարք 14 հուլիսի 2024, 11:32
Main Image

Հնդկաստանում շարունակվում է դարի հարսանիքը: Ասիայի ամենահարուստ մարդը` 66-ամյա Մուկեշ Ամբանին՝ նավթային հսկա «Reliance Industries»-ի նախագահը, որի կարողությունն, ըստ Forbes-ի՝ ավելի քան 114 միլիարդ դոլար է, ամուսնացնում է իր որդուն:

Մուկեշ Ամբանին` ընտանիքի հետ
Այսօր բուն հարսանեկան արարողության երկրորդ օրն է, որին հարսնացուն ներկայացել է խոշոր զմրուխտներով, փեսան՝ կաշվե սանդալներով:
Հարսն ու փեսան

Նախահարսանեկան տոնակատարություններն սկսել են դեռ 7 ամիս առաջ, նախնական տվյալներով՝ Մերչանտ և Ամբանի ընտանիքներն արդեն 600 մլն դոլար են ծախսել բոլոր արարողությունների վրա։
600 միլիոն դոլար. դարի հարսանիքը շարունակվում է

Դրանք ներառում էին աղմկոտ երեկույթներ, որտեղ ելույթ էին ունենում Ռիհաննան և Ջասթին Բիբերը, ծովային նավարկություններ և հանգիստ ինտիմ հավաքներ հարազատների հետ՝ մոտ 200-300 հոգի: Հաղորդվում է, որ նորապսակներն ամուսնության օրն ընտրել են աստղագուշակների օգնությամբ:

600 միլիոն դոլար. դարի հարսանիքը շարունակվում է

Հուլիսի 12-ին տեղի է ունեցել հիմնական արարողությունը, իսկ հուլիսի 13-ին հյուրերը հավաքվել են Շուբհ Աշիրվադի համար, որը պսակադրության անալոգն է:

Հարսնացուն` գերթանկարժեք հագուստով ու զարդերով
Այս միջոցառման դրես-կոդը Indian Chic-ն է եղել, և դրան ամենալուրջը վերաբերվել են Քարդաշյան քույրերը, գրում են լրատվականները:
Քիմ Քարդաշյան
Քույրերը գնել էին Manish Malhotra բուտիկի ողջ տեսականին և ոտքից գլուխ պատվել աքսեսուարներով։
Քիմ և Քլոե Քարդաշյանները