«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության համաձայնագրի վերջնակետն է․ Էրդողան |МедиаМесс

Քաղաքականություն 12 հուլիսի 2024, 22:53
Main Image

Մենք արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին այս հարցով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կպսակի և ավարտին կհասցնի խաղաղության համաձայնագիրը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, սահմանների բացման մասին։ 
 

«Հույս ունենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի ամուր խաղաղություն, որին Թուրքիան ողջ սրտով աջակցում է։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը այս համաձայնագրի վերջնակետն է։ Մենք ցանկանում ենք, որ այդ ճանապարհին դրական որոշումները կայացվեն առանց հապաղելու։ Տարածաշրջանից այժմ դրական ազդակներ են ստացվում, և մենք հույս ունենք, որ դրանք ի վերջո լավ նորությունների կհանգեցնեն», - Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։ 

Էրդողանն ասել է, թե Իրանի նորընտիր նախագահի հետ չի քննարկել այս հարցը․ «Զանգեզուրի միջանցքը ռազմավարական երթուղի է, որը օգուտ կբերի բոլորին, հատկապես՝ Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին: Իրանն ու Ադրբեջանը կզգան, որ իրենց համար ավելի հեշտ կլինի, երբ միջանցքը գործի, և շահագործման կհանձնվի երկաթուղային գիծը», - ասել է նա։